|
“Փառահեղ” ջարդի արդյունքները Աշոտ Սիմոնյան 
Հայաստանի Հանրապետության տնտեսական խայտառակ իրավիճակն արտացոլվել է ոչ միայն մեր հանրապետության ազգաբնակչության կյանքում, այլ նաեւ ԱՊՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներում, որոնց համաձայն մենք ականատես ենք դառնում Հայաստանի Հանրապետության ուղղակի ամոթալի արդյունքներին: Բանն այն է, որ ընդամենը երկու-երեք տարի առաջ տարածաշրջանում եւ ԱՊՀ-ում լավագույն տնտեսական ցուցանիշները, իսկ ելման կետի հարաբերականության առումով ամենատպավորիչ տնտեսական թռիչքներն ապահովող Հայաստանի Հանրապետության տնտեսությունն ԱՊՀ տարաքում 2009 թվականին արձանագրել է ՀՆԱ-ի ամենամեծ անկումը` 14,4 տոկոս: Իրականում, Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը, Տիգրան Սարգսյանի տնտեսական ջարդարարությունը, որը չգիտես ինչու հասարակայնությանը ներկայացնում էին որպես նորարարություն, սարգսյանական թիմի տեխնոկրատական անմեղսունակությունն ու տեսական կիսագրագիտությունը, եւ այս ամենի հանդեպ Սերժ Սարգսյանի անվարան հովանավորչությունը հանգեցրին նրան, որ Հայաստանի տնտեսական վիճակն այսօրվա դրությամբ վատագույնն է ամբողջ ԱՊՀ-ում, երբ որ մի երկու տարի առաջ ողջ ԱՊՀ-ն մեզանից օրինակներ էր վերցնում եւ Հայաստանին օրինակ էին բերում համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական կառույցները: Սա ուղղակի վառ վկայությունն է այն բանի, որ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսական ջարդ, ինչի համար էլ մենք կրկին ասում ենք, ըստ էության մեր ասածն են հավաստում եւ ամրապնդում տնտեսական վիճակագրական ցուցանիշները, որ ի դեմս Տիգրան Սարգսյանի, գործ ունենք հայաստանյան տնտեսության Թալեաթի հետ, որը մեր տնտեսական պոտենցիալը ջարդել է այնպես, ինչպես որ Օսմանյան կայսրությունում Թալեաթն ու նրա հրոսակներն էին կոտորում հայերին, միայն այն բանի համար, որ նրանք հայ են: Տիգրան Սարգսյանն ու նրա իբր թե տնտեսագիտական թիմի ներկայացուցիչները ուղղակի ջարդում էին Հայաստանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտներին: Կառավարության մինչեւ այսօր ձեռնարկված բոլոր քայլերում ակնհայտորեն նկատելի են այս միտումները: Սրա համար հարկային տեռորի ենթարկվեցին փոքր ու միջին բիզնեսների ներկայացուցիչները, որոնք ուղղակիորեն կանգնեցին լուծարվելու վտանգի առաջ, որովհետեւ այլեւս անկարող էին դիմանալ հարկային տեռորին: Իսկ այսօր արդեն նկատվում են միտումներ, երբ որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը փորձ է անում նաեւ խոշոր բիզնեսին ենթարկեցնել, մոնոլիտությունը հասցնելով ամբողջականության: Այսինքն, Տիգրան Սարգսյանը ներկայումս շարունակում է այն գործը, որը որ սկսեց վարչապետ Սերժ Սարգսյանը, վերացնելով պարզեցված հարկ հասկացությունը եւ փոքր ու միջին բիզնեսի համար հնչեցնելով առաջին եւ լրջագույն ահազանգերը: Սրանում է պատճառը, որ չնայած նմանօրինակ աննախադեպ անկումներին, նմանօրինակ աննախադեպ նահանջներին, Սերժ Սարգսյանը չգիտես ինչու շարունակում է իր աջակցությունը հայտնել Տիգրան Սարգսյանին ու նրա կառավարությանը: Բանն այն է, որ սույն կառավարության առաջ Սերժ Սարգսյանը չի դրել Հայաստանյան ազգաբնակչությանը ծանր կացությունից հանելու խնդիր, ազգաբնակչությանը տնտեսական երկու-երեք տարի առաջվա հնարավորություններին եւ կյանքին վերադարձնելու խնդիր: Եվ այս խնդիրը Տիգրան Սարգսյանը փայլուն կերպով առայժմ կատարում է: Սակայն այս ամենի արդյունքում Հայաստանը գլորվում է հետ, ըստ որում այնքան հետ, որ այսօր մենք ամենավատ վիճակում ենք ԱՊՀ-ում, նույնիսկ Վրաստանից էլ ավելի վատ վիճակում: Իսկ այն, որ ի տարբերություն մեր ամենամեծ անկումներին, Ադրբեջանն էլ այսօր ունի ԱՊՀ-ում ամենամեծ աճերը, ընդհանրապես մեկնաբանությունների կարիք չունի, քանի որ ինքնին արդեն իսկ ըստ էության ակնհայտ է, թե ինչպես է ապաշնորհ քաղաքականության արդյունքում խախտվում Հայաստանի եւ Ադրբեջանի միչեւ այսքան կարեւոր բալանսավորվածությունը:
|
| |
|
Լրատվական գործունեություն իրականացնող «ԱԳԱՊ-ԱՐԴ» ՍՊԸ
pak-pakagic@yandex.ru, pakagic@inbox.ru
Հասցե՝ Աբելյան 6/1 (5-րդ հարկ), Հեռ.՝ 39 72 86
|
|
| Փակագիծ-1 | | | դժվար է խոսել անգրագետ Մկան անունից Մխչյանի Մկան մամուլի խոսնակի հրաժարականը քչերին է զարմացրել Ազգային Ժողովում: Բանն այն է, որ Նաիրի Պետրոսյանին ԱԺ-ում ճանաչում են որպես պարկեշտ եւ կրթված անձնավորություն, որն ունի բավական բարձր գրագիտական մակարդակ: Եվ այս առումներով, միշտ էլ շատերին է զարմացրել, որ նման կրթվածությամբ եւ պատրաստվածությամբ անձնավորությունը կարողանում լինել մի անգրագետ եւ անմիտ անձնավորության մամուլի խոսնակը: Մի անձնավորության, որը նույնիսկ բավարար խելք չունի գիտակցելու, որ եթե նույնիսկ առանց խելքի հայտնվել է քաղաքականության մեջ, ապա գոնե պետք է այս մասին բարձրաձայն չհայտարարի: Այսինքն բարձրաձայն չհայտարարի, որ քաղաքականության մեջ է դատարկ գլխով: Եվ այս առումով, բոլորին էլ միշտ զարմացրել է, որ նմանօրինակ դատարկության մամուլի խոսնակ կարող է լինել գրագիտության բավականին կարգին մակարդակ ունեցող անձնավորությունը: Սակայն, մենք տեսնում ենք, ինչպես եւ բոլորը, որ Նաիրի Պետրոսյանն ուղղակի չդիմացավ, ինչը միանգամայն սպասելի էր, քանի որ անհնար է մի քիչ խելք ունենալ, ու դիմանալ Հովիկ Աբրահամյանի խոսնակը լինելու ծանր բեռին: Պարզապես չափազանց դժվար է միշտ խոսել դատարկության անունից եվ կամ նրա փոխարեն:
| | | | | Փակագիծ-2 | | | սանոսյանների “դինաստիայի” առանձնահատկությունը Հայաստանի Ազգային Ժողովում ծվարած Հայկ Սանոսյանը, որը տեղ է գտել ՀՀԿ մեծամասնության շարքերում, հայտարարում է, որ մտածում է Ջավախքի խնդիրները լուծելու մասին: Սակայն, փորձեք զրուցել Ջավախքի ազգաբնակչության հետ եւ կտեսնեք, թե ինչ կամ ում խնդիրներն է իրականում լուծում Սանոսյանը եւ սանոսյանների կլանը: Ըստ էության, սույն կլանը Ջավախքում բացառապես իր խնդիրներն է լուծում եւ զարգացնում է միայն Ջավախքի հաշվին գումար աշխատելու իր հնարավորությունները, միաժամանակ լավ հարաբերություններ պահելով եւ Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների հետ, Հայկ Սանոսյանն ու սանոսյանների կլանն ուղղակի փորձում է Ջավախքում Սանոսյանների դինաստիայի տիրապետություն հաստատել եւ որեւէ մի շարժ, որ տեղի է ունենում առանց իրենց գիտության, արժանանում է սանոսյանների զայրույթին, որն արտահայտվում է վրացական հատուկ ծառայություններն իրենց չենթարկվող ջավախահայերի վրա “քսի” տալով: Սա է սանոսյանների “դինաստիայի” առանձնահատկությունը, որի կարկառուն ներկայացուցիչ Հայկ Սանոսյանը բազմել է հայոց խորհրդարանի տաք ու փափուկ աթոռներին եւ այստեղից է պաշտպանում “դինաստիայի” շահերը:
| | | | | Փակագիծ-3 | | | Լարիսկայի գործն էլ է դժվար Աժ նախագահի հավատարիմ Լարիսկան` Նաիրա Զոհրաբյանը, վերջերս հայտարարել էր, որ Ժառանգություն կուսակցությունից պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունից հանելու որոշումը կայացրել է պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նաիրա Զոհրաբյանն ինչպես միշտ ասել է մի բան, որն իրականության լրիվ հակառակն է: Խնդիրը նրանում է, որ Հովիկ Աբրահամյանի աչքը, բերանը եւ ականջները դարձած սույն պատգամավորուհին, ուղղակի փորձել է իր հովանավորյալի վրայից հանել պատասխանատվությունը Զարուհի Փոստանջյանին պատվիրակությունից հանելու հարցով, եւ դնել Դավիթ Հարությունյանի վրա: Բնականաբար Նաիրա Զոհրաբյանն այդպես էլ պետք է աներ, որովհետեւ Հովիկ Աբրահամյանը հաստատ նրա սիրուն աչքերի համար չէ, որ պահում է նրան իր կողքը: Ամեն դեպքում տիկին Զոհրաբյանը պետք է “քրտինքով” վաստակի Մկան կողքը լինելու իրավունքը:
| | | | | |
|