04.03.2010թ. 30(722)ԼՐԱՀՈՍ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԼՐԱՀՈՍ

Արխիվ
Թողնել հաղորդագրություն

հիասթափված է

Աշոտ Սիմոնյան

Մոսկվայի մեր աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայաին հանձնարարվել է ակտիվորեն աշխատել ՌԴ վարչապետ Պուտինի հայաստանյան այց հաջողացնելու ուղղությամբ: Բանն այն է, որ Հայաստանի հանդեպ Պուտինի անտարբերությունն ավելի ու ավելի է սկսել անհանգստացնել Հայաստանի իշխանություններին եւ նրանք որոշել են ամեն գնով մի այց կարողանան համոզել Պուտինին, հասկանալու համար ի վերջո վերջինիս տրամադրվածությունը Հայաստանի ներկայիս իշխանությունների հանդեպ: Սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Պուտինի աշխատակազմից Հայաստանի դեսպանի առաջին ջանքերը կտրուկ մերժվել են եւ նրան կոշտ ու բավական ոչ արարողակարգային տոնով հասկացրել են, որ Հայաստանում կարող են առաջիկայում Պուտինի այցի հույս չունենալ, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը հիասթափված է Հայաստանի ներկայիս իշխանությունների արեւմտյան սիրախաղերից եւ քիրվաբազությունից: Մինչդեռ այս ուղղությամբ զարգացումներն ու սպասումները բավական հետաքրքրական են, որոնց մասին ձեզ կներկայացնենք առաջիկայում:

 

Լրատվական գործունեություն իրականացնող «ԱԳԱՊ-ԱՐԴ» ՍՊԸ
pak-pakagic@yandex.ru, pakagic@inbox.ru
Հասցե՝ Աբելյան 6/1 (5-րդ հարկ), Հեռ.՝ 39 72 86
 Փակագիծ-1
 

հայկական տրագիկոմեդիա-1

Խորհրդարանական “մումիաների” մեր շարքի հերթական հերոսը Արմեն Մխիթարյանն է, որն այս շարքի երեւի թե ամենահամապատասխան ներկայացուցիչներից է: Բանն այն է, որ Արմեն Մխիթարյանը խորհրդարանում չի խոսում նույնիսկ միջանցքներում, ուր մնաց նրա ձայնը լսվի խորհրդարանական դահլիճում: Սակայն, սույն պատգամավորի հարցում ամենազավեշտալին նրանում է, որ նա Եվրոպական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ է: Արմեն Մխիթարյանն ու~ր, եվրոինտեգրացիան ուր: Մխիթարյանն ու Եվրոպան ինչպես խոզն ու տուռնիկը, չնայած որ նույն բանն են նաեւ Մխիթարյանն ու խորհրդարանը, այնպես որ, եթե Արմեն Մխիթարյանի գրագիտության մակարդակի տեր անձնավորությունը հայտնվել է խորհրդարանում, ապա զարմանալի չէ, որ նա կարող է լուսնի հարցերով հանձնաժողովի նախագահ էլ լինել, առավել եւս, որ լինելը Մխիթարյանից ջանք չի պահանջում, այլ պահանջում է միայն ժամանակին եւ հստակ կատարել իշխանական պատվերները, ինչը Մխիթարյանը կատարում է անթերի:

 
 
 Փակագիծ-2
 

հայկական տրագիկոմեդիա-2

Տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավորները պետք է այս օրերին ուշի-ուշով ուսումնասիրեին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց կապակցությամբ պետք է իրենք որոշում կայացնեն իրենց քվեարկություններով: Սակայն, կան պատգամավորներ, որ սրա փոխարեն այսօր անհամբեր սպասում են, թե երբ են կոճակ սեղմելու եւ արձանագրությունները փաթաթելու հայ ժողովրդի ջանին, որպեսզի իրենք էլ անձնական օգուտներ քաղեն դրանից: Սույն պատգամավորների շարքում կարկառուն ներկայացուցիչներից է Կարամելի Հարութը` Հարություն Ղարագյոզյանը: Այս պատգամավորն արդեն իսկ սեփական օգուտներն է հաշվում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից, թեեւ հանուն արդարության պետք է նշենք, որ խիստ կասկածում ենք, որ Կարամելի Հարութը հաշվել գիտի, դատելով նրա ինտելեկտուալ հնարավորություններից: Եթե նա հաշվել իմանար, ապա հրուշակեղենի արտադրությունում “տակ չէր տա”, այն դեպքում, երբ տարիներ առաջ իշխանությունները նրան վսհատեցին այդ ոլորտում Հրանտ Վարդանյանին մենաշնորհ թույլ չտալու համար մրցակցության հնարավորությունները: Սակայն, Կարամելի Հարութը իր անգրագետ տնտեսվարությամբ կատարելապես ձախողեց սույն հնարավորությունը: Եվ այսօր նման ձախողակը պատրաստվում է քվեարկել այնպիսի մի կարեւոր հարցի կապակցությամբ, ինչպիսին են հայ-թուրքական արձանագրությունները: Պարզ է, որ նման ազգընտիրներ ունենալու դեպքում, ինչպես Կարամելի Հարութն է, հայ ազգի ձախողումները երաշխավորված են:

 
 
 Փակագիծ-3
 

հայկական տրագիկոմեդիա-3

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Կոնգրես, հայամետ կոնգրեսականների հրավերով, կապված ցեղասպանության հարցի քննարկման հետ: Եվ այս պատվիրակության կազմին նայելիս կարելի է ուղղակի ծիծաղել, թե ովքեր են գնալու եւ այս կարեւոր ժամանակահատվածում Հայաստանի խորհրդարանը ներկայացնելու Վաշինգտոնում: Կազմի մեջ թերեւս միակ մարդը, որի հարցում կարելի է հանգիստ եւ վստահ լինել, որ Հայաստանի շահերը բավարար մակարդակով կներկայացվեն, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն է: Մնացյալի մասին մնում է ուղղակի միայն տարակուսել, որովհետեւ այս մարդիկ գնում են պարզապես Ամերիկան տեսնելու: Ահավասիկ, օրինակի համար, Արմեն Մելիքյան պատգամավորը, որը նույնպես գնացել է Ամերիկա: Ինչ կապ ունեն սույն բժիշկը եւ հայոց ցեղասպանության հարցերն ու նման կարեւոր այլ խնդիրները, միայն երեւի թե իրեն են հայտնի: Մինչդեռ, Արմեն Մելիքյանն Ամերիկա գնալու փոխարեն պետք է երեւի թե նախ եւ առաջ գնա պատգամավորական կուրսերի եւ այնտեղ սովորի, որ պատգամավորը ոչ թե խորհրդարանում բերանը ջուր առնելու եւ նստելու համար է, այլ նախաձեռնություններ, օրինագծեր ներկայկացնելու, ելույթներ ունենալու եւ մտքեր արտահայտելու: Եվ ահա ուրեմն նմանօրինակ “խուլ ու համր”, “մումիա” պատգամավորին ուղարկում են Ամերիկա, որպեսզի նա այնտեղ ցեղասպանության հարցերում Հայաստան ներկայացնի: Իրապես զավեշտալի է, եթե չասենք ողբերգական: