09.02.2010թ. 16(707)ԼՐԱՀՈՍ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԼՐԱՀՈՍ

Արխիվ
Թողնել հաղորդագրություն

տուրիստ, թե ապաշխարհող

Հայաստանի տնտեսության հետ իր հածիվները մաքրելուց հետո Տիգրան Սարգսյանը որոշել է գնալ Երուսաղեմ, Սուրբ քաղաք: Երեւի թե որոշել է գնալ ապաշխարհելու այն ավերածությունների համար, որ նա կատարեց իր վարչապետության տարիների ընթացքում, Հայաստանի տնտեսությունն ու տնտեսվարողներին ուղղակի աղետի եզրին կանգնացնելով: Պարզվում է, որ Տիգրան Սարգսյանը ճանապարհորդելու ժամանակ էլ ունի: Բանն այն է, որ նա Երուսաղեմ է այցելելու մասնավոր այցով: Փոխամնակ իր ժամանակը տրամադրի գոնե մի երկու քար Հայաստանում իրար վրա դնելու, Տիգրան Սարգսյանն ամեն ինչ քարուքանդ անելուց հետո որոշել է տուրիզմով զբաղվել: Նա երեւի որոշել է հանգստանալ, որպեսզի գա եւ էլ ավելի մեծ թափով անցնի տնտեսության մնացորդները ոչնչացնելու գործին:

 

Լրատվական գործունեություն իրականացնող «ԱԳԱՊ-ԱՐԴ» ՍՊԸ
pak-pakagic@yandex.ru, pakagic@inbox.ru
Հասցե՝ Աբելյան 6/1 (5-րդ հարկ), Հեռ.՝ 39 72 86
 Փակագիծ-1
 

դժվար է խոսել անգրագետ Մկան անունից

Մխչյանի Մկան մամուլի խոսնակի հրաժարականը քչերին է զարմացրել Ազգային Ժողովում: Բանն այն է, որ Նաիրի Պետրոսյանին ԱԺ-ում ճանաչում են որպես պարկեշտ եւ կրթված անձնավորություն, որն ունի բավական բարձր գրագիտական մակարդակ: Եվ այս առումներով, միշտ էլ շատերին է զարմացրել, որ նման կրթվածությամբ եւ պատրաստվածությամբ անձնավորությունը կարողանում լինել մի անգրագետ եւ անմիտ անձնավորության մամուլի խոսնակը: Մի անձնավորության, որը նույնիսկ բավարար խելք չունի գիտակցելու, որ եթե նույնիսկ առանց խելքի հայտնվել է քաղաքականության մեջ, ապա գոնե պետք է այս մասին բարձրաձայն չհայտարարի: Այսինքն բարձրաձայն չհայտարարի, որ քաղաքականության մեջ է դատարկ գլխով: Եվ այս առումով, բոլորին էլ միշտ զարմացրել է, որ նմանօրինակ դատարկության մամուլի խոսնակ կարող է լինել գրագիտության բավականին կարգին մակարդակ ունեցող անձնավորությունը: Սակայն, մենք տեսնում ենք, ինչպես եւ բոլորը, որ Նաիրի Պետրոսյանն ուղղակի չդիմացավ, ինչը միանգամայն սպասելի էր, քանի որ անհնար է մի քիչ խելք ունենալ, ու դիմանալ Հովիկ Աբրահամյանի խոսնակը լինելու ծանր բեռին: Պարզապես չափազանց դժվար է միշտ խոսել դատարկության անունից եվ կամ նրա փոխարեն:

 
 
 Փակագիծ-2
 

սանոսյանների “դինաստիայի” առանձնահատկությունը

Հայաստանի Ազգային Ժողովում ծվարած Հայկ Սանոսյանը, որը տեղ է գտել ՀՀԿ մեծամասնության շարքերում, հայտարարում է, որ մտածում է Ջավախքի խնդիրները լուծելու մասին: Սակայն, փորձեք զրուցել Ջավախքի ազգաբնակչության հետ եւ կտեսնեք, թե ինչ կամ ում խնդիրներն է իրականում լուծում Սանոսյանը եւ սանոսյանների կլանը: Ըստ էության, սույն կլանը Ջավախքում բացառապես իր խնդիրներն է լուծում եւ զարգացնում է միայն Ջավախքի հաշվին գումար աշխատելու իր հնարավորությունները, միաժամանակ լավ հարաբերություններ պահելով եւ Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների հետ, Հայկ Սանոսյանն ու սանոսյանների կլանն ուղղակի փորձում է Ջավախքում Սանոսյանների դինաստիայի տիրապետություն հաստատել եւ որեւէ մի շարժ, որ տեղի է ունենում առանց իրենց գիտության, արժանանում է սանոսյանների զայրույթին, որն արտահայտվում է վրացական հատուկ ծառայություններն իրենց չենթարկվող ջավախահայերի վրա “քսի” տալով: Սա է սանոսյանների “դինաստիայի” առանձնահատկությունը, որի կարկառուն ներկայացուցիչ Հայկ Սանոսյանը բազմել է հայոց խորհրդարանի տաք ու փափուկ աթոռներին եւ այստեղից է պաշտպանում “դինաստիայի” շահերը:

 
 
 Փակագիծ-3
 

Լարիսկայի գործն էլ է դժվար

Աժ նախագահի հավատարիմ Լարիսկան` Նաիրա Զոհրաբյանը, վերջերս հայտարարել էր, որ Ժառանգություն կուսակցությունից պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունից հանելու որոշումը կայացրել է պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նաիրա Զոհրաբյանն ինչպես միշտ ասել է մի բան, որն իրականության լրիվ հակառակն է: Խնդիրը նրանում է, որ Հովիկ Աբրահամյանի աչքը, բերանը եւ ականջները դարձած սույն պատգամավորուհին, ուղղակի փորձել է իր հովանավորյալի վրայից հանել պատասխանատվությունը Զարուհի Փոստանջյանին պատվիրակությունից հանելու հարցով, եւ դնել Դավիթ Հարությունյանի վրա: Բնականաբար Նաիրա Զոհրաբյանն այդպես էլ պետք է աներ, որովհետեւ Հովիկ Աբրահամյանը հաստատ նրա սիրուն աչքերի համար չէ, որ պահում է նրան իր կողքը: Ամեն դեպքում տիկին Զոհրաբյանը պետք է “քրտինքով” վաստակի Մկան կողքը լինելու իրավունքը: