|
բարձրացրել է, բայց ոչ դերը Մանե Լիլոյան  Ազգային Ժողովի դերի բարձրացման աշխատանքներում ԱԺ նախագահ Մխչյանի Մկան աշխատանքներն իսկապես մեծ արդյունքներ են տալիս եւ իսկապես Ազգային ժողովում ինչ-որ բան բարձրանում է, սակայն սա ամենեւին էլ ԱԺ դերը չէ, այլ ԱԺ ամբողջ աշխատակազմի եւ պատգամավորների դժգոհությունն է Հովիկ Աբրահամյանի նախագահությունից: Բանն այն է, որ իր անիմաստ եւ դատարկ ամբիցիաներով ԱԺ նախագահ Մուկն ուղղակի ձանձրացրել է ամբողջ Ազգային Ժողովին, պատգամավորներից սկսած, աշխատակազմի ներկայացուցիչներից վերջացրած: Անգրագետ Հովիկ Աբրահամյանի որոշումներն ու ձեռնարկները հասցրել են ձանձրացնել գրեթե բոլորին, թեեւ իհարկե չնայած այս ամենին, որեւէ մեկը չի համարձակվում առայժմ բարձրաձայն խոսել այս մասին եւ ընդամենը պատերի տակ են հայտնվում դժգոհությունները, ինչը միանգամայն հասկանալի է, որովհետեւ Մկան բարոյական նկարագիրը քչերին է հիմք տալիս մտածել, որ իրենք դժգոհելու իրավունքն ուղղակի վայրենաբար չի ճնշվի եւ բռնաբարվի Հովիկ Աբրահամյանի եւ նրա հրոսակների կողմից: Բանն այն է, ինչպես հայտնում են լավատեղյակ աղբյուրները, որ Հովիկ Աբրահամյանն ում որ կասկածում է ինչ-որ դժգոհության մեջ իր հանդեպ, նրան զգուշացում է ուղարկվում, որ կարող է գործ ունենալ տհաճությունների հետ աշխատավայրից դուրս: Այսինքն, Հովիկ Աբրահամյանն ուղղակիորեն սպառնալիք է տարածում Ազգային Ժողովում բոլոր նրանց հանդեպ, ովքեր որ կարող են դժգոհություն ունենալ նրա նախագահության հանդեպ, ում որ կասկածում է Հովոիկ Աբրահամյանը: Այլ կերպ ասած, տեռորի գործելակերպը նա իր հայրենի Արարատի մարզից հասցրել է նաեւ Ազգային Ժողով, այն համարելով ոչ թե իր ծառայության վայրը, ու պիտի ծառայի հասարակությանը, այլ իր բոստանը, որտեղ կարող է թասակը գլխին դրած ման գալ ու հրամաններ տալ բանջարեղեններին, ինչպես երեւի թե արել է պատանի տարիքում գյուղական բոստաններով անցնելով եւ իրեն հրամանատար երեւակայելով: ԱԺ աշխատակիցներին այս ամենում առավել մտահոգում են իհարկե ոչ այնքան Մկան սպառնալիքները, ինչքան այն անտարբերությունը, որով Սերժ Սարգսյանն է այս ամենին վերաբերվում: Նրա հանգստությունը եւ Մկանը նման պատասխանատու պաշտոնում իր կամայականություններով եւ անգրագիտությամբ հանդերձ հանդուրժելն ԱԺ աշխատակիցներին եւ պատգամավորներից շատերին հասցրել են ուղղակիորեն հուսահատության, քանի որ նրանք չեն պատկերացնում, որ երկրի նախագահը կարող է նման ԱԺ նախագահի հանդուրժել, քանի որ նմանօրինակ ԱԺ նախագահն առաջին հերթին հենց երկրի նախագահի պաշտոնում գտնվող անձին է վնասում եւ բարոյական եւ քաղաքական իմաստներով, որովհետեւ Մուկը բոլոր տեղերում, ուր որ նստում է եւ վեր կենում, հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը չի կարող առանց իրեն եւ որ ինքն է արդեն Սերժ Սարգսյանի միակ հույսն իշխանական համակարգում նախագահական դիրքը պահելու առումով:
|
| |
|
Լրատվական գործունեություն իրականացնող «ԱԳԱՊ-ԱՐԴ» ՍՊԸ
pak-pakagic@yandex.ru, pakagic@inbox.ru
Հասցե՝ Աբելյան 6/1 (5-րդ հարկ), Հեռ.՝ 39 72 86
|
|
| Փակագիծ-1 | | | դժվար է խոսել անգրագետ Մկան անունից Մխչյանի Մկան մամուլի խոսնակի հրաժարականը քչերին է զարմացրել Ազգային Ժողովում: Բանն այն է, որ Նաիրի Պետրոսյանին ԱԺ-ում ճանաչում են որպես պարկեշտ եւ կրթված անձնավորություն, որն ունի բավական բարձր գրագիտական մակարդակ: Եվ այս առումներով, միշտ էլ շատերին է զարմացրել, որ նման կրթվածությամբ եւ պատրաստվածությամբ անձնավորությունը կարողանում լինել մի անգրագետ եւ անմիտ անձնավորության մամուլի խոսնակը: Մի անձնավորության, որը նույնիսկ բավարար խելք չունի գիտակցելու, որ եթե նույնիսկ առանց խելքի հայտնվել է քաղաքականության մեջ, ապա գոնե պետք է այս մասին բարձրաձայն չհայտարարի: Այսինքն բարձրաձայն չհայտարարի, որ քաղաքականության մեջ է դատարկ գլխով: Եվ այս առումով, բոլորին էլ միշտ զարմացրել է, որ նմանօրինակ դատարկության մամուլի խոսնակ կարող է լինել գրագիտության բավականին կարգին մակարդակ ունեցող անձնավորությունը: Սակայն, մենք տեսնում ենք, ինչպես եւ բոլորը, որ Նաիրի Պետրոսյանն ուղղակի չդիմացավ, ինչը միանգամայն սպասելի էր, քանի որ անհնար է մի քիչ խելք ունենալ, ու դիմանալ Հովիկ Աբրահամյանի խոսնակը լինելու ծանր բեռին: Պարզապես չափազանց դժվար է միշտ խոսել դատարկության անունից եվ կամ նրա փոխարեն:
| | | | | Փակագիծ-2 | | | սանոսյանների “դինաստիայի” առանձնահատկությունը Հայաստանի Ազգային Ժողովում ծվարած Հայկ Սանոսյանը, որը տեղ է գտել ՀՀԿ մեծամասնության շարքերում, հայտարարում է, որ մտածում է Ջավախքի խնդիրները լուծելու մասին: Սակայն, փորձեք զրուցել Ջավախքի ազգաբնակչության հետ եւ կտեսնեք, թե ինչ կամ ում խնդիրներն է իրականում լուծում Սանոսյանը եւ սանոսյանների կլանը: Ըստ էության, սույն կլանը Ջավախքում բացառապես իր խնդիրներն է լուծում եւ զարգացնում է միայն Ջավախքի հաշվին գումար աշխատելու իր հնարավորությունները, միաժամանակ լավ հարաբերություններ պահելով եւ Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների հետ, Հայկ Սանոսյանն ու սանոսյանների կլանն ուղղակի փորձում է Ջավախքում Սանոսյանների դինաստիայի տիրապետություն հաստատել եւ որեւէ մի շարժ, որ տեղի է ունենում առանց իրենց գիտության, արժանանում է սանոսյանների զայրույթին, որն արտահայտվում է վրացական հատուկ ծառայություններն իրենց չենթարկվող ջավախահայերի վրա “քսի” տալով: Սա է սանոսյանների “դինաստիայի” առանձնահատկությունը, որի կարկառուն ներկայացուցիչ Հայկ Սանոսյանը բազմել է հայոց խորհրդարանի տաք ու փափուկ աթոռներին եւ այստեղից է պաշտպանում “դինաստիայի” շահերը:
| | | | | Փակագիծ-3 | | | Լարիսկայի գործն էլ է դժվար Աժ նախագահի հավատարիմ Լարիսկան` Նաիրա Զոհրաբյանը, վերջերս հայտարարել էր, որ Ժառանգություն կուսակցությունից պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունից հանելու որոշումը կայացրել է պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նաիրա Զոհրաբյանն ինչպես միշտ ասել է մի բան, որն իրականության լրիվ հակառակն է: Խնդիրը նրանում է, որ Հովիկ Աբրահամյանի աչքը, բերանը եւ ականջները դարձած սույն պատգամավորուհին, ուղղակի փորձել է իր հովանավորյալի վրայից հանել պատասխանատվությունը Զարուհի Փոստանջյանին պատվիրակությունից հանելու հարցով, եւ դնել Դավիթ Հարությունյանի վրա: Բնականաբար Նաիրա Զոհրաբյանն այդպես էլ պետք է աներ, որովհետեւ Հովիկ Աբրահամյանը հաստատ նրա սիրուն աչքերի համար չէ, որ պահում է նրան իր կողքը: Ամեն դեպքում տիկին Զոհրաբյանը պետք է “քրտինքով” վաստակի Մկան կողքը լինելու իրավունքը:
| | | | | |
|